fbpx
Գիտություն

Բյուրականի աստղադիտարան հյուրընկալվել է ԱՄԷ դեսպանը

Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան է այցելել Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ահլամ Ռաշիդ ԱլՍալամին։

Այս մասին տեղեկանում ենք Բյուրականի աստղադիտարանի Facebook-ի պաշտոնական էջից։

Այցի շրջանակներում գործերի ժամանակավոր հավատարմատարը հանդիպեց աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանի հետ, ով վերջինիս ներկայացրեց աստղադիտարանի ներկայիս գործունեությունը և կարգավիճակը, քննարկվեցին նաև հնարավոր համագործակցություններ։

Նշվեց գիտության կարևորությունը թե՛ ԱՄԷ-ի և թե՛ Հայաստանի առաջիկա զարգացման համար։ Խոսվեց նաև աստղադիտարանի՝ որպես Միջազգային աստղագիտական միության տարածաշրջանային կենտրոնի և արաբական երկրների միջև համագործակցության ձևերի մասին։

Հանդիման ավարտին հյուրերը ճանաչողական այց ունեցան աստղադիտարանի տարածքում՝ այցելելով Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարան և 2,6մ հայելու տրամագծով աստղադիտակ, որից հետո ԱՄԷ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը գրառում կատարեց հատուկ հյուրերի գրանցամատյանում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ