Աստվածամոր տաճարի վերականգնման համար ֆրանսիացի բարերաները գումար կտրամադրեն

Հրապարակող՝

Հրդեհից փրկված արվեստի գործերը Աստվածամոր տաճարից տեղափոխվել են Փարիզի քաղաքապետարան

Ամենադիտվածներ

Ֆրանսիացի գործարարները Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար մոտ կես մլն եվրո տրամադրելու խոստում են տվել:

Ինչպես հայտնի է, նախ` Ֆրանսիացի գործարար Պինոների ընտանիքը 100 մլն եվրո է հատկացրել տաճարի վերականգնման համար: Հայտնի է, որ այդ ընտանիքը տնօրինում է Artemis և Kering ընկերությունները: Հայտնի է, որ միլիարդատեր Ֆրանսուա Անրի Պինոն դերասանուհի Սալմա Հայեքի ամուսինն է:

Ավելի ուշ նվիրատվություն կատարեց նաև Առնոների ընտանիքը: Ֆրանսիական LVMH ընկերության նախագահ Բեռնար Առնոն և նրա ընտանիքը տաճարի վերականգման համար նվիրաբերել են 200 մլն եվրո:

100 մլն եվրո նվիրաբերելու մասին է հայտնել նաև ֆրանսիական Total նավթագազային կորպորացիան:

Բացի այդ` տաճարի ռեստավրացիայի համար հատկացված հիմնադրամին գումարներ կտան նաև Փարիզի և շրջանի իշխանությունները՝ համապատասխանաբար 50 եւ 10 միլիոն եվրո:

Իսկ Եվրախորհրդարանի ղեկավար Անտոնիո Տայանին հայտարարել է, որ Եվրոպական խորհրդարանում կկազմակերպեն դրամահավաք Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար:

Ամենաթարմ