Տեխասցի աստղալուսանկարիչ Իթան Չապելին հաջողվել է ֆիքսել հազվագյուտ երևույթ՝ երկնաքարի բախումն Յուպիտերի հետ։ Այդ տեսանյութը նա հրապարակել է Twitter-ում։
Չապելը նշել է, որ երկնաքարի բախումը Արեգակնային համակարգի հսկայի մթնոլորտի հետ տեղի է ունեցել օգոստոսի 7-ին։ Նման երևույթի գիտնականներն ականատես են եղել ընդամենը 7 անգամ։
Ինչպես նշում է ScienceAlert-ը՝ մոլորակի հարավային կիսագնդին ստացված հարվածից ուժգին պայթյուն է եղել:
Imaged Jupiter tonight. Looks awfully like an impact flash in the SEB. Happened on 2019-08-07 at 4:07 UTC. pic.twitter.com/KSis9RZrgP
— Ethan Chappel (@ChappelAstro) August 7, 2019