Քաղաքական վերլուծաբան Սարո Սարոյանը Facebook-ի իր էջում գրել է․
«Ասում եմ` շնորհակալ եմ քեզ հայ զինվոր, որ Հադրութի երկու գյուղերը կարողացար հայոց իրավազորության տակ պահել, ինձ ասում են՝ հակառուս ես, Արևմուտքի ականջներն է երևում, անուղեղ ես, միջազգային խաղաղապահ ես ուզում, թշնամական միսիա ես իրականացնում, մոլորեցնում ես․․․
Ուրեմն ֆեյսբուքյան ընկերնե՛ր, եթե ձեր ներաշխարհը քաոսի է ենթարկվել, ունեք բողոք, չգիտեք որտեղ պարպեք ձեր այդ էներգիան, ապա դա իհարկե մտահոգիչ է ու մարդկային առումով ընկալելի։ Բայց միևնույն է, դա ձեզ իրավունք չի տալիս իմ գրառման տակ սկսել ինձ անհիմն կերպով վիրավորել։ Ես ձեզ համար հոգեթերապիայի բարձիկ չեմ, որ գաք իմ էջ ու վերակայանաք։ Ես ձեզ համար ո՛չ աստված եմ և ո՛չ էլ անբան կենդանի, ո՛չ Քրիստոսն եմ, որ հայության բոլոր մեղքերը իմ վրա վերցնեմ ու ձեզ ազատեմ հոգեբանական ծանր բեռից և ո՛չ էլ նոխազը, որ քավության համար մորթեք, մատաղ անեք ու վերածնվեք։
Իրական բանական կենդանիներ կան, ովքեր ստեղծված վիճակի համար պատասխանատու են, գնացեք իրենցից պատասխան պահանջեք։ Իսկ արտաքին ու ներքին վտանգների մասին ես խոսելու եմ, դա իմ գործն է։ Եթե ունեք կարծրացած համակրանքներ, համոզմունքներ, շահեր, աշխարհայացք և այլն, դա ձեր խնդիրն է։ Ուզում եք չլսել իմ վերլուծությունները, հեռացրեք ինձ ձեր ընկերների շարքից։ Ամեն դեպքում ձեզ ոչ ոք իրավունք չի տալիս մտնել իմ էջ ու վիրավորել ինձ։ Այլապես կարող եք արժանանալ դաժան հակադարձման։
Ձեզ զուսպ պահեք․․․»։
https://www.facebook.com/saro.saroyan.9/posts/3726862970682876?__cft__%5B0%5D=AZVORf7GUL_prufI67IWRPvjVivE2Bnqak2uY25cgNDn8q1Htv36d1fmUvLhHo4za6EzRzRhx9Miwkl__MNz6HqxmFJd8RC83KtLLVBTYlAEfiAzyi0wJ3oaWVoRFnFiWQQ&__tn__=%2CO%2CP-R