fbpx
Աշխարհ

Աթամբաևին տեղափոխել են մեկուսարան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևը մինչև օգոստոսի 26-ը կլինի Ազգային անվտանգության պետական կոմիտեի քննչական մեկուսարանում,: Այս մասին РИА Новости-ին հայտնել է նրա փաստաբան Սերգեյ Սլեսարևը:

«Մայիսմեկյան շրջանային դատարանի դատավոր Ադիլբեկ Սուբանկուլովը ԱԱՊԿ-ում շտապ արտագնա նիստ է անցկացրել և ընտրել խափանման միջոցը»,- հայտարարել է Սլեսարևը

Փաստաբանի խոսքով՝ Աթամբաևին նախնական մեղադրանք են առաջադրել քրեական հեղինակություն Ազիզ Բաթուկաևին ապօրինի ազատելու գործով:

Նախկին նախագահը ուժայիններին է հանձնվել հինգշաբթի երկարատև բանակցություններից հետո: Նրան՝ խորհրդականներ Ֆարիդ Նիյազովի և Կունդուզ Ժոլդուբաևայի ուղեկցությամբ բերել են Բիշքեկ: Նախ՝ երկրի ՆԳՆ, այնուհետև տեղափոխել են Ազգային անվտանգության պետական կոմիտեի շենք:

Չորեքշաբթի ուժայինները Աթամբաևին ձերբակալելու առաջին գործողությունն էին ձեռնարկել մայրաքաղաքից 20 կմ հեռավորությամբ գտնվող Կոյ-Տաշ գյուղի նրա նստավայրում: Նրանք հատուկ միջոցներ էին կիրառել նախկին նախագահին պաշտպանողների դեմ: Աթամբաևի կողմնակիցները պատասխան կրակ էին բացել: Այդ ժամանակ չէր հաջողվել նախկին նախագահին ձերբակալել: Հատուկջոկատայիններից մեկը զոհվել էր:

Հինգշաբթի նախկին նախագահի կողմնակիցների և ուժայինների բախումները վերականգնվել էին: Տուժածների թիվը հասել է 98-ի:

Խորհրդարանական խոշոր սոցիալ-դեմոկրատների կուսակցության առաջնորդ Աթամբաևը 2017 թվականին նախագահական ընտրությունների արդյունքում իշխանությունը փոխանցել էր իր ժառանգորդ և մերձավոր համախոհ Սոորոնբայ Ժեենբեկովին: Սակայն շուտով նախկին նախագահի թիմի անդամների դեմ քրեական գործեր էին հարուցվել: Ինքը Աթամբաևը զրկվել էր նախկին նախագահի կարգավիճակից և կասկածվում է մի շարք հանցագործությունների մեջ: Պետության նախկին ղեկավարը բազմիցս հայտարարել է, որ իր համախոհների դեմ բոլոր մեղադրանքները քաղաքական բնույթ ունեն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ