fbpx
Աշխարհ

Աթենքում ցրտի և ձյան պատճառով փակվել են դպրոցները

Հունաստանում ձյուն Է տեղացել, լույս հունվարի 8-ի գիշերը ձնատեղում Է եղել Աթենքում, եղանակի պատճառով փակվել են դպրոցները Ատտիկա մայրաքաղաքային տարածաշրջանի շրջանների մեծ մասում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Հունաստանում տեղումնառատ եղանակ Է հաստատվել դեկտեմբերի վերջին, ձյուն Է տեղացել երկրի հյուսիսում եւ կենտրոնական մասում, մի քանի շրջաններում գրանցվել են տեղատարափներ: Անբարենպաստ եղանակի զոհ Է դարձել արդեն երեք մարդ: Օդերեւութաբանները նշում են, որ ցուրտ եղանակը կպահպանվի մինչեւ հունվարի 10-ը:

Վերջին 24 ժամվա ընթացքում «Տելեմախ» ցիկլոնը ցուրտ ու ձնատեղում Է բերել Աթենք: Գիշերը մի քանի սանտիմետր ձյուն Է տեղացել: Հունաստանի մայրաքաղաքում ձյունը հազվադեպ երեւույթ Է, սովորաբար այն հալչում Է մի քանի ժամում: Ամեն անգամ ձնատեղումը մեծ խնդիրներ Է ստեղծում: Ճանապարհատրանսպորտային պատահարները կանխելու համար ոստիկանությունը փակվել Է երթեւեկությունը մի քանի ավտոմայրուղիներում: Քաղաքացիական պաշտպանության գլխավոր քարտուղարությունը հայտնել Է, որ համապատասխան պետական մարմիններին, երկրի տարածաշրջաններին ու մունիցիպալիտետներին ծանուցել Է արտակարգ իրավիճակներին պատրաստ լինելու անհրաժեշտության մասին: Ատտիկայում ցրտի ու ձնատեղման պատճառով հունվարի 8-ին դպրոցները փակ կլինեն շրջանների մեծ մասում: Հունական դպրոցները հարմարեցված չեն ցուրտ եղանակի պայմաններում աշխատելուն: Այն շրջանների ցուցակը, որտեղ դպրոցականներին հարկ կլինի մնալ տանը, հրապարակում են Ատտիկայի իշխանությունները եւ մունիցիպալիտետները: Աթենքում բացվել են ջեռուցվող հարկաբաժիններ, որտեղ ցրտից կարող են պաշտպանվել անտունները եւ նրանք, ովքեր վառելիքի փող չունեն տները ջեռուցելու համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ