Ermenihaber-ի հաղորդմամբ՝ հունական «Կատիմերինի» (Kathimerini) թերթը հայտնում է, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ծրագրում է մայիսի վերջին մեկնել Աթենք՝ հանդիպելու Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասի հետ:
Դեռևս հայտնի չէ կոնկրետ որ օրն է Չավուշօղլուն մեկնելու Հունաստան:
Նշվում է, որ Թուրքիայի ԱԳ նախարարի այցի ծրագրից բացի կողմերի միջև սպասվում են նաև բանակցություններ:
Հիշեցնենք, որ ապրիլի կեսերին Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասն այցելել էր Թուրքիա, բանակցություններ վարել թուրք գործընկերոջ՝ Մևլութ Չավուշօղլուի և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։