ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 18–ի նիստում «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ կանոնադրական կապիտալում գույք ներդնելու մասին որոշում կայացրեց։
Այս որոշումը պայմանավորված է ՀԱԷԿ–ի կողմից Ռեզերվային ճգնաժամային կենտրոնի կառուցման և զինման գործընթացն ապահովելու անհրաժեշտությամբ։ Իսկ Ռեզերվային ճգնաժամային կենտրոնի կառուցումը պայմանավորված է ԱԷԿ անվտանգության հիմնական կանոնների պահանջներով։
Ռեզերվային ճգնաժամային կենտրոնի կառուցման և զինման նպատակով իրականացվել է Իսակովի պողոտա 50/12 հասցեում գտնվող 2.2812 հեկտար ընդհանուր մակերեսով արտադրական նշանակության տարածքի չափագրում և սահմանազատում:

