fbpx
Հասարակություն

Ողբերգությունն էն չէ, որ մենք ավելի քիչ ԱԹՍ ունենք, քան Թուրքիան ու Ադրբեջանը․ Արայիկ Մանուկյան

Արայիկ Մանուկյանը Facebook-ի էջում գրառում է կատարել։

«Ողբերգությունն էն չի, որ մենք ավելի քիչ ԱԹՍ ունենք, քան Թուրքիան ու Ադրբեջանը։ Կամ նույնիսկ չունենք։
Մենք միշտ էլ ավելի քիչ ենք ունենալու։

Ողբերգությունն էն ա, որ վաղուց աշխարհում բոլոր մարգինալ, լուսանցքային գաղափարներն ու դրանց կրողները Հայաստանում առաջին պլանում են տասնամյակներով։
Հայաստանում, որի հասարակությունն իրեն հազարամյակների մշակույթի ժառանգորդ ա համարում, կրթությունից ա խոսում, եկեղեցիներին ա վերջին հրաժեշտ տալիս ու այդպես շարունակ։

Ու էս Նիկոլի գնալ-չգնալու հետ կապ չունի։ Նիկոլը չգնալու քաղաքական հեռանկար չունի։ Ինքն ա իրեն դրել էդ իրավիճակում։ Ինքն ա նախընտրել ստեղծված այն իրավիճակը, երբ քսան տարի կարգինհաղորդումների «մշակույթի» կրողներն ու սփռողները, կարգինհաղորդումներն ազգային գաղափարախոսություն դարձրածները պահանջում են կարգինհաղորդում ցիտող վարչապետի ու նրա կարգինհաղորդում մարմնավորող քաղաքապետի կառավարության հրաժարականը։

Նիկոլը կարո՞ղ էր չհայտնվել ստեղծված իրավիճակում։ Կարող էր։ Ընտրության համար միշտ էլ պատասխան են տալիս»։

https://www.facebook.com/arayik.manukyan.5/posts/3728714697185788

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ