Հասարակություն

Ամուր թիկունք՝ հզոր ճակատ. ԱԹՍ-ների կառավարման դասընթացներ երիտասարդների համար

ՀՀ ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ ՀՀ-ում հայտարարված ռազմական դրությամբ պայմանավորված՝ Գյումրու ավիամոդելային խմբակը հայտարարում է անմիջական և ավտոմատ ղեկավարվող թռչող սարքերի (ԱԹՍ) կառավարման արագացված դասընթացներ:

Պարապմունքները նախատեսված են 20-35 տարեկան երիտասարդների համար։ Դասընթացը ներառում է․

տեսական ուսուցում ԱԹՍ-ի կառուցվածքի և գործառույթների վերաբերյալ,
համակարգչային հատուկ ծրագրով ԱԹՍ-ի կառավարման դասընթաց,
ԱԹՍ-ի մոդելավորում և պատրաստում,
դաշտային պարապմունքներ։

Դասընթացի տևողությունը մեկ ամիս է՝ ամենօրյա գրաֆիկով օրական 2-3 ժամ տևողությամբ։ Մասնակցության համար պետք է գրանցվել՝ անցնելով այս հղումով. https://forms.gle/zCtDujcEHWht6Srm8

Նշենք, որ 2016 թ. Ապրիլյան պատերազմից հետո մի խումբ երիտասարդների ջանքերով հիմնադրվել է Գյումրու ավիամոդելային խմբակը, որի նպատակը անմիջական և ավտոմատ ղեկավարվող թռչող սարքեր (ԱԹՍ) պատրաստող և դրանց կառավարման հմտություններին տիրապետող մասնագետներ ունենալն է: Այսօր խմբակում սովորում է ավելի քան 30 պատանի ու երիտասարդ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ