fbpx
Տնտեսություն

Audi-ն ներկայացրել է նոր սերնդի Q5 քրոսովերը

Գերմանական Audi մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է երրորդ սերնդի Q5 քրոսովերը, որը դարձել է ապրանքանիշի առաջին ամենագնացը՝ ստեղծված Premium Platform Combustion (PPC) հարթակի հիման վրա, գրում է autopilot.ru-ն։

Ներսում երեք էկրան կա առջևի վահանակի վրա: Դրանցից մեկը նախատեսված է ուղևորի համար, որպես այլընտրանք հասանելի է նաև պրոյեկցիոն էկրանը: Ընկերությունը նշում է, որ Q5-ի սրահը դարձել է ավելի ընդարձակ։
Քրոսովերը կառաջարկվի ուժային համակարգի երեք տարբերակով, բոլորն էլ «մեղմ» հիբրիդներային: Մեքենային «առավելագույն արագությունը» սահմանափակվում է 250 կմ/ժ-ով։

Նոր Audi Q5-ի վաճառքը Եվրոպայում կսկսվի հաջորդ տարվա առաջին եռամսյակում, արդեն ընդունվում են նախնական պատվերներ, գինը սկսվում է 52,300 եվրոյից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ