fbpx
Մարզեր

Ավագանու անդամը հացադուլ է սկսել․ նա պահանջում է դադարեցնել գյուղապետի լիազորությունները

Հայաստանի Կոտայքի մարզի Քասախ համայնքի ավագանու անդամ Արթուր Մարդանյանը համայնքի ղեկավար Արա Մկրտչյանի պաշտոնական լիազորությունների դադարեցման պահանջով հացադուլ է սկսել: «Արմենպրես»-ի հետ զրույցում Մարդանյանը նշել է, որ հացադուլն անժամկետ է:

Ավագանու խոսքով՝ Համայնքում ստուգումներ են կատարվել և խախտումներ են արձանագրվել, որոնց ընթացք չի տրվել, չնայած, որ գյուղապետի վրա կա հարուցված քրեական գործ։ «Գյուղապետն իր լիազորություններն օգտագործում է այդ քրեական գործի վրա ազդելու համար», – ասել է Մարդանյանը։ Նա հացադուլը սկսել եմ մարտի 15-ին, ժամը 10-ին։

Մարդանյանի խոսքով՝ համայնքի ավագանու 11 անդամներից 6-ը կողմ են գյուղապետի հրաժարականի պահանջին, սակայն գյուղապետին անվստահություն հայտնելու իրավական գործընթաց օրենքով նախատեսված չէ:

Արա Մկրտչյանը Քասախ համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնում է 1996թ.-ից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ