Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում շարունակվում է ըմբշամարտի Աշխարհի առաջնությունը։ Մեկնարկը տվել են ազատոճայինները։
79 կիլոգրամ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Արման Ավագյանն քիչ առաջ ավարտեց իր առաջին սփոփիչ գոտեմարտը, որում հաղթեց իտալացուն՝ 13-2 հաշվով։
Ավագյանը սպասում է 2-րդ սփոփիչ գոտեմարտին, որից հետո արդեն կպայքարի բրոնզե մեդալի համար։
Հիշեցնենք, որ հայազգի մարզիկը 1/8-րդ եզրափակչում զիջել էր իրանցի Մոհամադ Նողոդիլարիմիին, որը, սակայն, դուրս է եկել եզրափակիչ և Ավագյանը շանս է ստացել շարունակել պայքարը մեդալի համար։