fbpx
Իրավական

Ավանում դանակահել են 2 տղամարդու (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Սեպտեմբերի 7-ին, ժամը 2-ի սահմաններում, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում ստացվեց, որ «կրծքավանդակի կտրած-ծակած վերքեր» և «ծնկափոսի ծակած-կտրած վերք» ախտորոշումներով բուժօգնության են տեղափոխվել երկու տղամարդ, հայտնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզեցին, որ տղամարդիկ վնասվածքները ստացել են Ավան վարչական շրջանում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ: Ըստ բժշկի՝ նրանք ի վիճակի չէին բացատրություն տալու:

Դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ ոստիկանության Ավանի բաժանմունքի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ սեպտեմբերի 7-ին, ժամը 01.00-ին, Ավանի 14-րդ փողոցի խաղահրապարակում, վիճաբանության ժամանակ, տուժածներին դանակով խփել և վնասվածքները պատճառել է Ավանի 26-ամյա մի բնակիչ։

Բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 8-ին, ժամը 00.10-ին, նա ներկայացել է ոստիկանության Ավանի բաժանմունք և տվել խոստովանական բացատրություն:

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Նախապատրաստվում են նյութեր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ