ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 28-ին ավարտեց պետական այցը Ճապոնիա և հեռացավ երկրից։ Ամերիկյան ղեկավարի թռիչքը ուղիղ եթերով ցուցադրել են ճապոնական ազգային հեռուստաալիքները։
Երեքշաբթի Թրամփը Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ այցելել է ճապոնական ՌԾՈւ ամենամեծ նավերից մեկը՝ ուղղաթիռակիր «Կագա» նավ Յոկոսուկա բազայում, Տոկիոյի ծոցում։ Երկու պետությունների ղեկավարներն ընդգծել են, որ Վաշինգտոնի և Տոկիոյի ռազմական միությունն ամուր է, ինչպես երբեք։
Նախօրեին Թրամփը հանդիպել էր Ճապոնիայի նոր կայսր Նարուհիտոյի հետ՝ դառնալով առաջին օտարերկրացի առաջնորդը, որն արժանացել է միապետի ընդունելությանը։ Կայսերական զույգի հետ հանդիպումը կարևոր կետ էր Ճապոնիա Թրամփի պետական այցելության շրջանակում, ինչը քանիցս ընդգծել է ինքը՝ ԱՄՆ նախագահը։