Մարզաձևերի զարգացման հանրապետական համալիր կենտրոնում անցկացվել է «Լավագույն մարզական նախադպրոցական հաստատություն» մրցույթի եզրափակիչ փուլը: Մրցույթին մասնակցել են ՀՀ 10 մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության 1-ին տեղերը գրաված 12 հաստատություններ: Մասնակիցներին ողջունել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը:
Մրցանակային 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված հաստատությունները պարգևատրվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գավաթներով, մեդալներով և դրամական մրցանակներով. 1-ին տեղը` 450,000 դրամ, 2-րդ տեղը` 350.000 դրամ և 3-րդ տեղը` 250.000 դրամ: Մրցանակակիրներին տրվել են հավաստագրեր:
1-ին տեղ՝ Սյունիքի մարզի «Գորիսի N 2 ՆՈԻՀ» ՀՈԱԿ
2-րդ տեղ՝ Շիրակի մարզի Ախուրյանի Լեոյի անվան մանկապարտեզ
3-րդ տեղ՝ Կոտայքի մարզի «Հրազդանի N 9 մանկապարտեզ» ՀՈԱԿ
Մարզագույք և շնորհակալագրեր են հանձնվել 4-ից 12-րդ տեղերը գրաված հաստատություններին: Բոլոր մասնակից երեխաներին տրվել է մարզահագուստ:
«Լավագույն մարզական նախադպրոցական հաստատություն» մրցույթի առաջին փուլին մասնակցել է 400 նախադպրոց (10.090 մասնակից):
Ցուցադրական ելույթով հանդես են եկել Երևանի Շենգավիթ համայնքի ակրոբատիկայի և գեղարվեստական մարմնամարզության մարզադպրոցի սաները, Հրանտ Շահինյանի անվան սպորտային, գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սաները և «Վիվատ» սպորտային պարերի ակումբի սաները: