Ավելի քան 100 հազար աշխատատեղ կփակվի Գերմանիայում՝ էլեկտրամոբիլներին անցումից հետո

Հրապարակող՝

Ավելի քան 100 հազար աշխատատեղ կփակվի Գերմանիայում՝ էլեկտրամոբիլներին անցումից հետո

Ամենադիտվածներ

Գերմանիայում էլեկտրաշարժիչների անցում կատարելու արդյունքում 2030 թվականին կփակվի շուրջ 125 հազար աշխատատեղ: Այս մասին հաղորդում է գերմանական Deutsche Welle-ն:

Նշվում է, որ Center Automotive Research (CAR) ինստիտուտի վերլուծական նյութից պարզ է դառնում, որ աշխատատեղերի մեծամասնությունը, որոնց կարիքը հետագայում չի լինի, կապված է արտադրության հետ:  Այդպիսի կրճատման նախադրյալը այն է, որ «սովորական» ավտոմեքենաների բազում բաղադրիչների, ինչպիսիք են մեխանիկական փոխանցման տուփերը և ներքին այրման շարժիչի այլ բաղկացուցիչ մասերը, այլևս անհրաժեշտ չեն լինի: Այդ իսկ պատճառով շահագործման մեջ էլեկտրամոբիլները համարվում են ավելի տնտեսող:

CAR ինստիտուտի փորձագետները ենթադրում են, որ շուրջ տասը տարուց Գերմանիայում էլեկտրամոբիլները կկազմեն այդ երկրում արտադրված բոլոր մեքենաների շուրջ երկու երրորդը: Դրանց արտադրության համար այդ ժամանակ, հավանաբար, անհրաժեշտ կլինի 709 հազար մարդ 834 հազարի փոխարեն: Դա հաշվի առնելով՝ Գերմանիայի ֆինանսների նախարարությունում աշխատում են արդյունաբերական վերակազմավորմանն աջակցելու նախագծերի շուրջ:

 

Ամենաթարմ