fbpx
Աշխարհ

Ավելի քան 140 հոգի Աֆրիկայում ցիկլոնի զոհ են դարձել

Մոզամբիկում, Զիմբաբվեում և Մալավիա տեղի ունեցած հզոր «Իդայ» ցիկլոնի հետևանքով ավելի քան 140 մարդ է զոհվել, հարյուրավոր մարդիկ տուժել են, իսկ աղքատ շրջաններում տասնյակ հազարավոր բնակիչներ կտրվել են արտաքին աշխարհից ու կապի միջոցից։

AP-ի հաղորդմամբ՝ ամենից շատ տուժել է Մոզամբիկի կենտրոնական նավահանգստային Բեյրա քաղաքը։ Ապա փոթորիկը շարժվել է արևմուտքում գտնվող հարևան երկրներ։

Ավերվել են բազմաթիվ տներ, դպրոցներ, ձեռնարկություներ, հիվանդանոցներ ու ոստիկանական բաժանմունքներ ցիկլոնի հարվածից։

Զիմբաբվեի ZBC պետական հեռուստակայանը հայտնում է 24 զոհի և մոտ 150 անհետ կորածի մասին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ