fbpx
Առողջապահություն

Հայաստանում մեկ օրում քովիդից ապաքինվել է ավելի քան 800 հիվանդ

Հայաստանի Հանրապետությունում մարտի 4-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 421008 դեպք, որոնցից 404993 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 5875 պացիենտ:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։

Նշվում է, որ երեկ կատարվել է 3847 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է 251 նոր դեպք, ապաքինվել են 836-ը։ Մեկ օրում հիվանդությունը խլել է 11 մարդու կյանք։

Ըստ աղբյուրի՝ առայսօր կորոնավիրուսի հետևանքով մահվան 8516 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1567 է: Մինչ այս կատարվել է 2909913 թեստավորում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ