Չարբախում ուժեղ քամին ավերածություններ է առաջացրել

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի Facebook-ի էջում գրված է․

«Ինչպես և կանխատեսվել էր, հանրապետության շրջանների մեծ մասում այս պահին առկա են ուժեղ քամիներ, որոնց արագությունն առանձին հատվածներում հասնում է 25մ/վրկ։

Ուժգին քամիներ կան նաև մայրաքաղաքում, որոնք Չարբախի հատվածում արդեն առաջացրել են ավերածություններ։

Մինչև կեսօր ուժեղ քամիները դեռևս կպահպանվեն, իսկ կեսօրից հետո դրանց ուժն աստիճանաբար կթուլանա»։

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1134816753631333&id=632109480568732

Ամենաթարմ