Լուսանկարներ՝ ավիահարվածների ենթարկված Կիևից և այլ քաղաքներից․ կան զոհեր

Հրապարակող՝

Կանայք պետք է ղեկավար պաշտոններ զբաղեցնեն․ այդպես արդար է․ Լենա Նազարյան

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել է, որ ժամեր առաջ ռուս զինվորականները մի քանի հարվածներ են հասցրել Ուկրաինայի տարածքում գտնվող քաղաքացիական օբյեկտներին։

Նշվում է, որ երկուշաբթի առավոտյան արկը հարվածել է մայրաքաղաք Կիևի Օբոլոնսկի թաղամասի ինը հարկանի շենքին, տուժել է նաև Ռիվնի հեռուստաաշտարակը։ Տուժածների որոնողական աշխատանքներ են ընթանում։ Առնվազն երկու մարդ զոհվել է, կան վիրավորներ։

Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ առավոտյան ռուսական կողմը գնդակոծել է նաև Նիկոլաևի շրջանի Սնիգիրևկա քաղաքը։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

Նշվում է, որ Ժիտոմիրի շրջանի Ստավիշչե գյուղում մարտի 14-ի գիշերը վարչական շենքերի վրա հրթիռային հարձակման հետևանքով չորս մարդ է տուժել։ Ավերվել է յոթ շենք, տեղում ևս որոնողափրկարարական աշխատանքներ են տարվում:

 

Ամենաթարմ