fbpx
Իրավական

Ավինյան-«Politik.am» դատական գործը կշարունակվի

Մարտի 25-ին Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդանուր իրավասության դատարանում կշարունակվի ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի՝ «Politik.am» կայքի գլխավոր խմբագիր Բորիս Մուրազիի դեմ դատարան ներկայացրած հայցադիմումի գործով դատական նիստը։

Տիգրան Ավինյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ խմբագրի՝ պատվին, արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման և զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքման պարտավորեցնելու պահանջներով։

Ավինյանի դատարան ներկայացրած հայցի պատճառը «Politik.am» կայքում հրապարակված տեղեկությունն էր առ այն, որ «փոխվարչապետ Տիգրան Ավինյանը իր մի քանի ընկերների հետ աշխատանքային ժամի կառավարությունում մարիխուանա է օգտագործել»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ