Բնապահպանական ակտիվիստ Անի Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մեկդ Տիգրան Ավինյանին ասեք, որ իրանից ոչինչ չի ներկայացնում, որ եթե բախտի բերմամբ, թե պատահմամբ հայտնվել ա փոխվարչապետի աթոռին, իրավունք չունի տարբեր հարթակներից հանուն Ամուլսարի պայքարը որպես ուղղորդված կամ այլ ուժերի կողմից ֆինանսավորված ներկայացնի։
Էդ աթոռը մի օր տակդ ա, մի օր՝ մեջքիդ։ Մի քիչ խելք ունենան, կհասկանան, որ նման ամբախ-զամբախ հայտարարություններով օֆշորիկ հանքակերներին են գործիքներ տալիս մեր պետության դեմ, ախր մենակ թրաշ պահելով ու քայլելով չի, պիտի մարդ մի քիչ էլ գիտակցություն ունենա, մի քիչ պետական մտածողություն, ոչ թե կորպորացիաների շահերի համար վիզ դնի։
Մենք ամեն կերպ աշխատում ենք նենց գործել, որ պետությունն ուժեղ լինի էս պայքարում, սրանք մի ապուշ հայտարարությամբ կարան ամեն ինչ ջուրը գցեն։ Սրանց տարեք, նորմալ պետական ծառայողներ բերեք, լավ չեք աշխատում, լավ չեք աշխատում»։
https://www.facebook.com/ani.seize/posts/10156759948231344
