ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ գերիների վերադարձի հարցին։
Նա նշեց, որ ինչպես տեսել ենք, շարունակական գործընթաց կա։
Ավինյանն ասաց, որ բարդ գործընթաց է, բայց կա հնարավորություն փոխհամաձայնության գալու։
Սակայն նա չմեկնաբանեց հարցը՝ սպասե՞լ գերիների վերադարձի մոտ ապագայում, թե՞ ոչ։