Ավստրալիան պատվիրել է վեց MQ-28 «Ghost Bat» հարվածային անօդաչու թռչող սարք

Հրապարակող՝

Ավստրալիան պատվիրել է վեց MQ-28 «Ghost Bat» հարվածային անօդաչու թռչող սարք

Ամենադիտվածներ

Դեկտեմբերի 9-ին Ավստրալիան 1,4 միլիարդ ավստրալիական դոլարի պայմանագիր է կնքել Boeing Defence Australia-ի (Բրիսբեն, Ավստրալիա) հետ երկրի զինված ուժերի համար վեց MQ-28A «Ghost Bat» անօդաչու սարք մատակարարելու նպատակով։ Որոշումը կայացվել է այն բանից անմիջապես հետո, երբ հաջողությամբ իրականացվել է այս թռչող սարքից արձակված AIM-120 AMRAAM հրթիռի մարտական փորձարկումը։
Դեկտեմբերի 9-ին Վումերա (Հարավային Ավստրալիա) զորավարժարանում՝ Ավստրալիայի ռազմաօդային ուժերի և Boeing (ԱՄՆ) ընկերության մասնակցությամբ, իրականացվել է MQ-28 «Ghost Bat» անօդաչուի փորձարկումը։ Սարքը առաջին անգամ ինքնուրույն կիրառել է «օդ–օդ» դասի AIM-120 AMRAAM հրթիռ՝ ուղղված դեպի կործանիչի իմիտացված թիրախ։
Փորձարկման ընթացքում մշակվել է «համատեղ մարտի» (Collaborative Combat Aircraft, CCA) հայեցակարգը, որը նախատեսում է անօդաչու և մարդատար թռչող սարքերի համատեղ գործողություն։ Գործողությանը մասնակցել են նաև E-7A Wedgetail երկար հեռահարության հայտնաբերման և կառավարման ինքնաթիռը, ինչպես նաև F/A-18F կործանիչը։ Երեք հարթակներն էլ դուրս են եկել տարբեր թռիչքային կետերից։
Թռիչքից հետո E-7A-ի բորտային օպերատորը ստանձնել  է MQ-28-ի նկատմամբ կառավարումը՝ ապահովելով թռիչքի անվտանգությունն ու անօդաչուի գործողությունների վերահսկումը։
F/A-18F-ի անձնակազմը, որը համագործակցում էր MQ-28-ի հետ, հայտնաբերել և ուղեկցել է թիրախը, որից հետո տեղեկատվությունն փոխանցվել է բոլոր մասնակիցներին։
E-7A-ի թույլտվությունը ստանալուց հետո անօդաչուն ինքնուրույն իրականացրել է AIM-120 հրթիռի արձակումն ու հաջողությամբ խոցել թիրախը։
Հիշեցնենք, որ MQ-28 «Ghost Bat» հարթակը դիտվում է որպես ապագա պատերազմների կարևոր տարր՝ կարող՝ նվազեցնել օդաչուների ռիսկերը և բարձրացնել մարտական կայունությունը՝ շնորհիվ մեծաքանակ կիրառման, արագ որոշումների ընդունման և միասնական տեղեկատվական ցանցի։
Սույն վերլուծությունը սիրով մեզ է տրամադրել «Թատերաբեմ» ֆեյսբուքյան էջը։

Ամենաթարմ