Ավստրալիայում Սուրբ Ծնունդին աննախադեպ շոգ եղանակ է գրանցվել

Ավստրալիայում Սուրբ Ծնունդին աննախադեպ շոգ եղանակ է գրանցվել: CNN-ը հաղորդում է, որ Ավստրալիայի մի շարք նահանգներում՝ Նոր Հարավային Ուելսում, Վիկտորիայում և Հարավային Ավստրալիայում, արդեն չորրորդ օրն անընդմեջ 40°C Ցելսիուսից բարձր ջերամստիճան է գրանցվել: Բնակիչներին զգուշացրել են հրդեհի առաջացման բարձր վտանգի մասին:

Մի շարք վայրերում, որտեղ օդի ջերմաստիճանը կգերազանցի 45 ° C-ը, կրակ վառելու արգելք է սահմանվել:

Հունվարը սովորաբար Ավստրալիայի ամառվա ամենաշոգ ամիսն է, և շատերը վախենում են, որ նման վաղ շոգը կարող է 2019 թ. սկզբի էքստրեմալ եղանակի նախաբան լինել:

Ամենաթարմ