Ավստրալիայում թոշակառուներին սխալմամբ փոստով 20 կգ մետամֆետամին տեսակի թմրամիջոց են ուղարկել։ Այդ մասին հաղորդում է 9 news-ը։
Ինչպես նշվում է, թոշակառուները ծանրոցը ստացել են մայիսի 1-ին։ Երբ հայտնաբերել են սպիտակ փոշով փաթեթները, ամուսինները դիմել են ոստիկանություն։
Ոստիկանությունից հայտնում են, որ ծանրոցում շուրջ 20 կգ մետամֆետամին է եղել։ Այն գնահատվում է 10 մլն դոլար։
Միջադեպի հետ կապված ոստիկանությունը ձերբակալել և մեղադրանքներ է առաջադրել 21-ամյա Չժիլին Մային։ Նրա բնակարանում ոստիկանները ևս 20 կգ թմրամիջոց են հայտնաբերել։

