Ավստրիայի Սահմանադրական դատարանի նախագահ Բրիգիտա Բիրլյայնը դարձել է կանցլեր: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան Դեր Բելլենը հայտնել է, որ որոշում է կայացրել նրան նշանակել ժամանակավոր կանցլեր մինչև խորհրդարանական ընտրությունները:
Նշենք, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են սեպտեմբերին։ Երեքշաբթի Ավստրիայի նախագահն ազատել էր կառավարությունը։ Երկու օր կանցլերի պարտականությունները կատարել է փոխկանցլեր Հարտվիգ Լեգերը:
Հիշեցնենք, որ Ավստրիական խորհրդարանն անվստահություն էր հայտնել Սեբաստիան Կուրցի կառավարությանը: