Ապրիլի 22-ին, ժամը 12:40-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Փիրուզյան թաղամասի թիվ 8 շենքին հարակից ավտոճանապարհի հենապատը փլուզվել է, ինչի հետևանքով վնասվել են ջրատար և գազատար խողովակները:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները սահմանազատել են տարածքը:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

