Ավտոշուկայի մոտ կանաչ գոտում և մայթերին կայանողները կտուգանվեն

Ամենադիտվածներ

Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները Ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչների հետ շաբաթ և կիրակի օրերին ստուգայցեր են կատարել Խաչիկ Դաշտեցի փողոցում գտնվող ավտոշուկայի հարակից տարածքում:

Մայթերին և սիզամարգերին կայանած մեքենաների վարորդներն զգուշացվել են, որ օրենքով արգելվում է նման կայանումը, որից հետո մեքենաները դուրս են բերվել:

Արդեն տարածքն Էրեբունի վարչական շրջանի ուժերով մաքրվել է: Կանաչապատ հատվածն էլ ամբողջությամբ կբարեկարգվի:

Ստուգայցերը կլինեն շարունակական: Քաղաքապետարանը վարորդներին հորդորում է՝ կայանումը կազմակերպել ճիշտ՝ խուսափելու համար վարչական պատասխանատվությունից:

Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքը։

Ամենաթարմ