Շրջակա միջավայրի նախարարի հանձնարարականով բոլոր արգելոցներում, հատուկ պահպանվող տարածքներում ու հարակից համայնքներում աղբամաններ կտեղադրվեն:
Առաջին 60 աղբամանը նախատեսված է «Սևան» և «Դիլիջան» ազգային պարկերի համար: Դրանք այնպես են նախատեսված, որ աղբ թափելու համար կափարիչը ձեռքով բացելու կարիք չլինի:
ՀՀ ՇՄՆ բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրենի պաշտոնակատար Արմեն Եսոյանը նշել է, որ այս ծրագրով նպատակադրված ենք ձեռք բերել շուրջ հազար աղբաման:
Աղբամանները կլինեն թե՛ մետաղական, թե՛ պլաստիկ: 30-ն արդեն տեղադրվել է «Սևան» ազգային պարկի տարածքում:
Աղբյուրը՝ 1lurer.am