fbpx
Հասարակություն

Աղետի գոտում ջրի մակարդակն էականորեն նվազել է

Աղետի գոտում ջրի մակարդակն էականորեն նվազել է և ակտիվորեն ընթանում են գազատար խողովակների նորոգման, էլեկտրալարերի անցկացման, ջրագծերի նորոգման աշխատանքներ։

Այս մասին հայտնում են Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի մամուլի ծառայությունից։

Հիշեցնենք` մայիսի 26-ի տեղատարափ անձրևներից հետո Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով 4 մարդ է զոհվել, տեղի են ունեցել ճանապարհների և երթուղիների զանգվածային փլուզումներ։ Որոշում է կայացվել Լոռու և Տավուշի մարզերի տուժած բնակավայրերը հայտարարել աղետի գոտի և մարզպետարաններին 300 մլն դրամ հատկացնել հեղեղումների հետևանքները վերացնելու համար։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ