ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը Facebook―ում գրառում է կատարել․
«ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի տարածքային կենտրոնները վերահսկում են մարզային տրանսպորտի ախտահանման աշխատանքները։ ԱԱՏՄ մասնագետները նաեւ իրազեկում եւ ուղղորդում են վարորդներին՝ ապահովված լինել անհրաժեշտ անհատական պաշտպանիչ միջոցներով և ախտահանող նյութերով, ավտոմեքենան պարտադիր ախտահանել և սրահն օդափոխել։ ՀՀ ԱԱՏՄ Արևելյան տարածքային կենտրոնի մասնագետները դիտարկել են, մասնավորապես, Ջերմուկի ներքաղաքային եւ Ջերմուկ֊Երևան երթուղին սպասարկող տրանսպորտի ախտահանման աշխատանքները»։
https://www.facebook.com/hlib.am/posts/695433437864030?__xts__[0]=68.ARDLR1u5qzkjMR9DVnyqoz1rcdLM8H_uHQjbIfmzM6nE2S-waRwG1B45YXb3YvlYqQbbegtcorFu1rAV8TDuN8CIWwFfEshcneAjI5nOfm-8CMSfeiI66lBBPkZvjnkeQEpwqin15r-ytSS431tR4c6bU7onm-iQc2BlXYu2yZ_0JWtZdqGFly3TUeNyikP43YULntL5K4Q0LFs3JWdw3leEKZ3se5QgoQ4tm_ROwysotniZR9z17L1JcS7P9K8BpSxPOwzju4ToeyVxUbBljaI9YkFGLhxmIg61OGRHg9K7Ki9-d-dhnpuEDVz4x0b_9tsx_WKMaa_6FvWzNB0XNLcE2uWWIOvtOBlJPIIcUAE_LqVPxlDkD1qzBy7NkFZ9ZotsoYSO5PZ9jYnXOVzYfZWbhOXmEa7APvP3JJrjDJrUMzS2RgDZkAlnqoA75XZBxptPu9T-DEY5Yux62A&__tn__=-R
Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus, իսկ ախտանիշների և պաշտպանվելու հիմնական միջոցառումների մասին՝ կարդալ այստեղ։