ԱՄՆ-ի Կոնգրեսի պատվիրակությունը՝ սենատոր Էդ Մարկիի (դեմոկրատ, Մասաչուսեթսի նահանգ) գլխավորությամբ օգոստոսի 15-ին այցելել Է Թայվանի Օրենսդիր յուան (խորհրդարան): Այդ մասին հաղորդել Է կղզու Կենտրոնական լրատվական գործակալությունը:
Ամերիկացի օրենսդիրները մամուլի համար փակ ռեժիմով հանդիպումներ են անցկացրել արտաքին գործերի եւ պաշտպանության կոմիտեում՝ կառավարող կուսակցության եւ ընդդիմության պատգամավորների հետ:
Գործակալության տեղեկություններով՝ այնտեղ արծարծվել են Վաշինգտոնի կողմից Թայվանի նկատմամբ ավելի հստակ ռազմավարության ընդունման, ինչպես նաեւ ազատության եւ ժողովրդավարության արժեքների համատեղ պաշտպանության անհրաժեշտության հարցեր:
Սպասվում Է, որ Թայբեյում ԱՄՆ-ի Կոնգրեսի անդամներին նաեւ կընդունի Թայվանի վարչակամզմի ղեկավար Ցայ Ինվենը: Որոշ տվյալներով՝այդ հանդիպումն արդեն կայացել Է, բայց դրա մասին պաշտոնապես չի հաղորդվել: Այցի ընթացքում ամերիկացի օրենսդիրներն առայժմ ոչ մի կարգի հայտարարություններ չեն արել զանգվածային լրատվամիջոցների համար եւ ամեն կերպ խուսափել են մամուլի ուշադրությունից:
Պատվիրակությունն օգոստոսի 14-ի երեկոյան երկօրյա այցով ժամանել Է Թայվան, որը նախօրոք չի հայտարարվել: Հիշյալ խմբի մեջ են մտնում Կոնգրեսի հինգ անդամներ Դեմոկրատական եւ Հանրապետական կուսակցություններից: Թայվանի նեղուցի տարածաշրջանում լարվածությունը կտրուկ սրվել Է օգոստոսի 2 – 3-ն ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Թայբեյ կատարած այցից հետո: Չինաստանի զինված ուժերը դրան ի պատասխան հրթիռային հրաձգություններով ընդգրկուն զորավարժություններ են անցկացրել կղզու շուրջը ջրատարածքի վեց գոտիներում: