ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն ու ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը այց են կատարել Այգեվան գյուղ։
Այցի ընթացքում նրանք հյուրընկալվել են նաև Քեսաբլյանների ընտանիքում, որտեղ շուտով ծնվելու է ընտանիքի տասներորդ զավակը:
Այս մասին տեղեկանում ենք Հակոբյանի Facebook-ի էջից։
«Ընտանիքի հայրը՝ Վովա Քեսաբլյանը, հորդորում է հայ ընտանիքներին չվախենալ շատ երեխաներ ունենալուց. յուրաքանչյուր երեխա իր հետ նոր հաջողություն է բերում», – գրել է Հակոբյանը:
