Այսօր կառավարության անդամների ճեպազրույցի ժամանակ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը ասաց, որ չի ընդունում Բարձրաստիճան պաշտոնական անձանց էթիկայի հանձնաժողովի որոշումը։ «Նախ՝ մենք հիմնավորում ունենք, որ այդ վարույթը չպետք է հարուցվեր, երկրորդը այն հիմնավորումները որ կան մեզ համար հիմնավոր չեն»,-նշեց Սանասարյանը։ Նա նաև ասաց, որ վարչապետ Փաշինյանը այս հարցի վերաբերյալ իրեն ոչինչ չի ասել։
ՊՎԾ պետը նաև հավելեց, որ եթե անգամ դատարանն էլ որոշի, որ խախտում է եղել, ինքը հետևություններ կանի։
Հիշեցնենք՝ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը որոշում է հրապարակել՝ համաձայն որի Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը խախտել է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով ամրագրված էթիկայի կանոնը։