Սանասարյանը` Էթիկայի հանձնաժողովի որոշման մասին ․ «Այդ վարույթը չպետք է հարուցվեր»

Հրապարակող՝

ՀՀ նախագահի խոսքը նորընտիր ԱԺ-ի առաջին նիստում

Ամենադիտվածներ

Այսօր կառավարության անդամների ճեպազրույցի ժամանակ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը ասաց, որ չի ընդունում Բարձրաստիճան պաշտոնական անձանց էթիկայի հանձնաժողովի որոշումը։ «Նախ՝ մենք հիմնավորում ունենք, որ այդ վարույթը չպետք է հարուցվեր, երկրորդը այն հիմնավորումները որ կան մեզ համար հիմնավոր չեն»,-նշեց Սանասարյանը։ Նա նաև ասաց, որ վարչապետ Փաշինյանը այս հարցի վերաբերյալ իրեն ոչինչ չի ասել։

ՊՎԾ պետը նաև հավելեց, որ եթե անգամ դատարանն էլ որոշի, որ խախտում է եղել, ինքը հետևություններ կանի։

Հիշեցնենք՝ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը որոշում է հրապարակել՝ համաձայն որի Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը խախտել է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով ամրագրված էթիկայի կանոնը։

Ամենաթարմ