Այսօր` հունվարի 7-ին, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Կարագանդայում տեղի ունեցած միջադեպին:
«Ես, նախ, ուզում եմ ցավակցություն հայտնել զոհվածի հարազատներին և ուզում եմ ընդգծել, որ այդտեղ չի կարող լինել ազգամիջյան որևէ ենթատեքստ, որովհետև ինչքան ինձ են զեկուցել, կոնֆլիկտ ունեցած երկու խմբերը ազգային առումով միատարր չեն եղել, և մյուս խմբի մեջ` դանակահարողների խմբի մեջ, նաև ազգությամբ ղազախ քաղաքացի է եղել, այնպես որ ազգամիջյան որևէ կոնտեքստ լինել չի կարող», – ասաց Փաշինյանը:
Փաշինյանը, դիմելով լրատվամիջոցներին, ընդգծեց, որ այժմ «հասկանալի տեղերից» կեղծ վարկածներ ու լուրեր են դրվում շրջանառության մեջ, հորդորեց դրանք ստուգել, նոր հրապարակել:
Հաղորդում է armtimes.com-ը։

