fbpx
Իրավական

Այլախոհությունը սոց. ցանցերում չի հանդուրժվում․ ՄԻՊ

Այսօր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվող ՄԻՊ 2018թ-ի տարեկան զեկույցի ընթացքում ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանից հետաքրքրվեց, թե արդյոք սոցիալական ցանցերում ատելություն տարածող խմբերի մասին տեղեկություններ պարզվել են՝ ինչ խմբեր էին, ինչ նպատակ ունեին և ինչ հետևանք ունեցավ Մարդու իրավունքների պաշտպանի արձանագրումը:

Մարդու իրավունքների պաշտպանը նշեց, որ սոցիալական ցանցերում ատելության ու ագրեսիայի խնդիրը հիմա էլ կա, այլախոհությունը չի հանդուրժվում:

«Ատելություն, բռնության կոչը, սպառնալիքը չի պաշտպանվում խոսքի ազատությամբ: Այդպես բոլոր երկրներում է: Եվ երբ կոնկրետ սպառնալիք է եղել, մենք միշտ հասցրել ենք դա ոստիկանություն կամ դատախազություն: Եվ քրեական վարույթներ եղել են: Բայց, օրինակ, դեռ 2017-ին իրավապաշտպան Արթուր Սաքունցի նկատմամբ բռնության սպառնալիքներ էին հնչել, սակայն այդպես էլ այդ գործը չբացահատվեց, քանի որ մեխանիզմներն արդյունավետ չեն»,-ասաց նա։

Թագուհի Թովմասյանի հաջորդ հարցը վերաբերում էր ՄԻՊ-ի նշած այն խնդրին, որ բժշկական ծառայություններից պատշաճ կերպով օգտվելու դժվարություններ կան, հատկապես պետպատվերի շրջանակում:

«Պետական պատվերով նախատեսված ծառայությունների շրջանակը մեծացվել է, բայց համակարգը պատրաստ սպասարկման: Մենք բժիշկներից էլ բողոքներ ունենք, որ իրենք չեն հասցնում սպասարկել, քաղաքացիներից էլ կան բողոքներ, որ չեն սպասարկվում: Օրինակ՝ տեղեր կան, որ հերթագրումով է, և երբ հերթի ցանկն ավարտվում է, մարդուն պետք է կամ մերժեն, կամ ուղղորդեն վճարովի ծառայությունից օգտվելու»:

Իսկ այն հարցին, թե արդյք Հայաստանում տեղի են ունենում քաղաքական հալածանքներ, ինչպես հաճախ է վերջին շրջանում նշվում, և արդյո՞ք Հայաստանում կան քաղբանտարկյալներ, որպես չեզոք կողմ՝ ՄԻՊ-ը պատասխանեց․

«Բազմիցս նշել եմ՝ Մարդու իրավունքների պաշտպանը չունի այն գործիքը, որ քաղաքական գնահատականներ տա: Այլ հարց է, որ մարդու իրավունքների տեսանկյունից յուրաքանչյուր հարց իմ ուշադրության կենտրոնում է»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ