Այս ծրագիրը տնտեսական հեղափոխության ծրագիր չէ, եթե չփոխվի, մենք դրան կողմ քվեարկել չենք կարող. Ծառուկյան

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կարծում է, որ կառավարության ներկայացրած ծրագիրը չի ենթադրում տնտեսական հեղափոխություն: Այս մասին նա ասել է խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում:

«Այս ծրագիրը տնտեսական հեղափոխության ծրագիր չէ, եթե չփոխվի, մենք դրան կողմ քվեարկել չենք կարող: Տնտեսական հեղափոխության համար անհրաժեշտ են գումարի աղբյուրներ, ժամկետներ ու մեխանիզմ, որն այնտեղ բացակայում է: Ցանկացած կառավարության ծրագրում պետք է գումարներ դնել, առանց դրա տնտեսական աճ լինել չի կարող»,-ասաց Ծառուկյանը:

Նա նշեց, որ ներդրումներ ներգրավելու համար պետք է ցույց տալ կոնկրետ ցուցանիշներ, հակառակ դեպքում ոչ մի ներդրող, ըստ նրա, չի գա Հայաստան ու ներդրում չի կատարի:

«Ներդրողները պետք է համեմատական կարգով նայեն՝ աշխարհի ուրիշ երկրներում ի՞նչ պայմաններ են, մերը պետք է ավելի լավ լինի, շահույթը` մեծ, որ ներդրողները գան, ցանկություն հայտնեն ներդրում իրականացնելու»,-ասաց Ծառուկյանը:

Ամենաթարմ