Անգլիական «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը լրագրողների հետ զրույցում պատմել է, թե ինչ մտքերով է կիսվել իր թիմի ֆուտբոլիստների հետ «Բարսելոնա»-ի դեմ Չեմպիոնների լիգայի պատասխան խաղից առաջ:
«Այս հանդիպումը, իսկական ներկայացում էր: Ես խաղից առաջ տղաներին ասեցի, որ հաղթելն անհնար է, բայց ոչ ձեզ համար: Իմ կյանքում շատ հանդիպումներ են եղել, բայց նման խաղ չեմ հիշում: Չգիտեմ, թե տղաներն ինչպես դա արեցին»,- ասել է Կլոպը:
Նշենք, որ ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում «Լիվերպուլ»-ը իրագործեց անհնարին թվացող «քոմբեք»` արտագնա խաղում պարտվելով 3-0 հաշվով, սեփական դաշտում հաղթեց 4-0 հաշվով և դուրս եկավ եզրափակիչ:
