Չեչնիայից փախած Այշատ Բեյմուրադովայի սպանությունը և հուղարկավորության ուշացումը

Հրապարակող՝

Չեչնիայից փախած Այշատ Բեյմուրադովայի սպանությունը և հուղարկավորության ուշացումը

Ամենադիտվածներ

2025 թվականի հոկտեմբերին Երևանում հայտնաբերվեց 23-ամյա չեչնիացի Այշատ Բեյմուրադովայի դին, ով նախապես անհետ կորած էր համարվել։ Այշատը փախուստի էր դիմել Չեչնիայից՝ ընտանեկան բռնությունից խուսափելու նպատակով։ Նրա ընկերների և իրավապաշտպանների փոխանցմամբ՝ աղջիկը տևական ժամանակ ենթարկվել էր բռնության ինչպես ամուսնու, այնպես էլ հոր կողմից։ Ռուս իրավապաշտպանների օգնությամբ նա տեղափոխվել էր Հայաստան՝ հույս ունենալով հետագայում Եվրոպա տեղափոխվել։

Ըստ նախնական տեղեկությունների՝ Այշատը սպանվել է խեղդամահ անելու եղանակով 2025 թվականի հոկտեմբերի 16-ի գիշերը՝ Դեմիրճյան փողոցի վարձակալված բնակարանում։ Նրա հետ վերջին անգամ հանդիպել է ինստագրամյան նոր ծանոթուհին՝ Կարինա Իմինովան, ում հետ միասին եղել է նաև չեչեն Սաիդ-Խամզատ Բայսարովը, ով, ըստ մամուլի, կապ ունի Ռամզան Կադիրովի մերձավոր շրջապատի հետ։ Սպանության մեջ կասկածվող երկու անձինք, որոնց անունները պաշտոնապես չեն հրապարակվել, հետախուզվում են և նրանց նկատմամբ ընտրվել է կալանավորումը։

Չնայած դեպքից անցել է արդեն չորս ամիս, Այշատ Բեյմուրադովայի դին դեռ չի հուղարկավորվել։ ՀՀ Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ հուղարկավորությունը տեղի կունենա Հայաստանում՝ պետության միջոցներով և օրենքով սահմանված կարգով։ Հաղորդվում է, որ հստակ օրը և վայրն այս պահին դեռ հայտնի չեն։

Ամենաթարմ