fbpx
Զինված Ուժեր
11:20 17/01/2020

Այսօր Ապրիլյանի հերոս Մերուժան Ստեփանյանի ծննդյան օրն է

Այսօր ապրիլյան պատերազմի հերոս Մերուժան Ստեփանյանի ծննդյան օրն է. նա կդառնար 27 տարեկան:

Մերուժան Ստեփանյանը ծնվել է 1993 թվականին, Գյումրի քաղաքում: Սովորել է Գյումրու Մուշ թաղամասի թիվ 42 դպրոցում: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ: Ինստիտուտը ավարտելուց հետո սկսել է աշխատել և ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան: Մերուժանը զբաղվում էր նկարչությամբ, շվի էր նվագում և երգում էր: Բանակում կարգապահ ծառայության համար ստացել է ավագ-լեյտենանտի կոչում:

Մերուժան Ստեփանյանը զոհվել է 2016 թվականի ապրիլի 2-ին՝ Թալիշի դիրքերից մեկում ծավալված մարտական գործողությունների ժամանակ։ Թալիշի մարտական դիրքում ապրիլի 2-ի լույս 3-ի գիշերը շփման գծում ադրբեջանցիների հարձակումից զոհվել են նաև զինծառայողներ Ռաֆիկ Հակոբյանը, Աղասի Ասատրյանը և Վիկտոր Յուզիխովիչը:

Մերուժանը պարգևատրվել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ