fbpx
Սպորտ

Ռեշֆորդը պատրաստ է վնասվածքով մասնակցել Լիվերպուլի դեմ խաղին

Վնասվածք ստացած ու բուժում անցնող «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Մարկուս Ռեշֆորդը պատրաստ է մասնակցել ԱՊԼ-ի 23-րդ տուրի «Լիվերպուլի» հետ խաղին։

Հարձակվողը սկզբում ծնկի վնասվածք էր ստացել նախորդ տուրի «Նորվիչի» հետ խաղում։ Այնուհետև Անգլիայի գավաթի խաղարկության «Վուլվերհեմփթոնի» հետ խաղում դուրս էր եկել դաշտ ու վնասել մեջքը։

Նա այժմ ինտենսիվ բուժում է անցնում, որպեսզի կարողանա հունվարի 19-ին «Լիվերպուլի» դեմ խաղալ։

Mirror-ի հաղորդմամբ՝ Ռեշֆորդը պատրաստ է վնասվածքով մասնակցել այդ հանդիպմանը՝ թեկուզ անհրաժեշտ լինի դրա համար ցավազրկողներ օգտագործել, սակայն վերջնական որշումը կկայացնի ակումբի գլխավոր մարզիչը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ