Հենրիխ Մխիթարյանը առաջին անգամ ասուլիս է տվել որպես «Ռոմայի» ֆուտբոլիստ: Մեր հավաքականի ավագը, պատասխանելով իտալացի լրագրողների հարցերին, ասաց հետևյալը.
«Ուրախ եմ այստեղ գալուս համար: Մինչ գալս ինձ համար դժվար ժամանակաշրջան էր:
Այսօր առաջին անգամ հանդիպել եմ թիմակիցներիս: Հիանալի մթնոլորտ է տիրում հանդերձարանում:
Կարող եմ խաղալ հարձակման բոլոր կողմերում: Չեմ կարծում՝ մեծ տարբերություն կա աջից կամ ձախից խաղալու միջև:
Ազգային հավաքականների խաղերն արդեն հետևում են, պետք է կենտրոնանանք «Ռոմայի» վրա:
Ազգային հավաքականում պետք է աշխատեմ ավարտին հասցնել գրոհները: Ընդհանրապես փորձում եմ լավագույնն անել գոլ խփելու կամ փոխանցում անելու համար, որովհետև դրանք այն բաներն են, որոնցից ես հաճույք եմ ստանում:
«Շախտյորի» խաղերին հետևել եմ ՉԼ-ում: Նրանք շատ հարձակվողական ֆուտբոլ էին խաղում. մեծ թիմերի դեմ չէին վախենում հարձակվել:
«Ռոմայի» երկրպագուներից շատ նամակներ եմ ստացել Ազգային հավաքականի խաղերից հետո: Նրանց ուրախացրել էր իմ ցուցադրած խաղը: Ասել եմ, որ հիմա կենտրոնանում եմ «Ռոմայի» խաղերի վրա:
Ես չեմ վախենում քննադատությունից: «Ռոմա» տեղափոխությունս ստացվել է տրանսֆերային պատուհանի վերջին օրը: Ես նույնիսկ փողի մասին քննարկումներ չեմ ունեցել գործակալիս հետ, ուղղակի եկել եմ այստեղ՝ օգնելու թիմին հասնելու իր նպատակներին:
Չեմ ուզում այլևս Անգլիայի մասին խոսել, որովհետև արդեն Իտալիայում եմ: Չեմ կարծում «Ռոմա» տեղափոխությունը հետքայլ է, որովհետև «Ռոման» մեծ ակումբ է:
«Արսենալում» անցկացրած վերջին ամսում հաճույք չէի ստանում:
Պահեր են լինում, որ VAR համակարգն անհրաժեշտ է, բայց պահեր կան, որ ոչ, դա դանդաղեցնում է ընթացքը ֆուտբոլում:
Չեմ կարող ասել՝ ինչու «Արսենալը» բաց թողեց ինձ: Դա նաև իմ ցանկությունն էր: «Արսենալի» համար ինձ վարձակալության տալու որոշում կայացնելը հեշտ չէր, բայց «Ռոմա» ղեկավարության շնորհիվ տրանսֆերների վերջին օրը գործարքը հաջողվեց:
Գրում է ArmSport-ը։