Ի դեպ․ Այսօր ձևավորվել է մի վտանգավոր իրավիճակ, երբ արտաքին թշնամու շահերը համընկնում են գործող իշխանության շահերի հետ

Հրապարակող՝

,

anna kostanyan

Ամենադիտվածներ

Փաշինյանի ու նրա վարչախմբի քաղաքական գոյատևման հարցում Ադրբեջանի շահագրգռությունների մասին Աննա Կոստանյանն այսօր հետևյալ գրառումն է կատարել ֆեյսբուքյան էջում

Ալիևը օբյեկտիվորեն շահագրգռված է Նիկոլ Փաշինյանի իշխանության պահպանությամբ, քանի որ վերջինիս քաղաքական գիծը տարածքային պահանջներից հրաժարումն է, Արցախյան հիմնահարցի փակումը, լողացող խաղաղության օրակարգի առաջ մղումը, որը չի երաշխավորում անվտանգություն, սուբյեկտայնություն և պաշտպանունակություն։ Այսինքն սրանք քայլեր են, որոնք լիարժեք համապատասխանում են Ադրբեջանի ռազմավարական շահերին։ Հենց այդ պատճառով Ադրբեջանը խուսափում է կտրուկ ապակայունացնող քայլերից Հայաստանի ներսում և աջակցում է, որպեսզի այստեղ իշխանափոխություն չլինի։

Այս ամենը հաշվի առնելով` իրապես ընդդիմադիր դաշտում բոլոր դերակատարները պետք է իջեցնեն իրենց հավակնությունների բարձր նշաձողը, հաղթահարեն սեփական էգոն ու առաջինը լինելու մեծամտությունը, փորձեն «դաշինքային» ու ընդհանուր ազգային շահերի համընկման տրամաբանությամբ աշխատել ու բերել փոփոխություններ ընտրությունների միջոցով․ պետք է գիտակցել մեկ պարզ բան` ներկայիս իշխանությունը չի ներկայացնում Հայաստանի պետական շահերը, այն պատրաստ է իրավականորեն ամրագրել Ադրբեջանի ռազմական հաղթանակը, ու այսօր ձևավորվել է մի վտանգավոր իրավիճակ, երբ արտաքին թշնամու շահերը համընկնում են գործող իշխանության քաղաքական գոյատևման շահերի հետ։ Կարելի՞ է արդյոք ի վերջո հաղթահարել քաղաքական բադույթավորված վարքագիծը ու պայքարել մեկ ճակատով։ Կարծում եմ ընդամենը տեխնիկայի, մեթոդաբանության հարց է, եթե իհարկե իշխանության վերարտադրության շահը ստորադասում եք պետության ազգային շահին:

Ամենաթարմ