fbpx
Քաղաքականություն

Այսպիսի ճգնաժամ չենք տեսել 2-րդ համաշխարհայինից հետո․ Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Facebook-ի իր էջում խոսել է Ռուսաստան-Արևմուտք հակամարտությունից։

«Այսպիսի ճգնաժամ չենք տեսել երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն պաշտոնապես պատասխանել են անվտանգության երաշխիքների մասին ռուսական երաշխիքներին։ Ավելորդ է ասել, որ գլոբալ անվտանգության հարցում Մոսկվայի ու Արևմուտքի պատկերացումները, մեղմ ասած, արմատապես տարբերվում են։

Աշխարհը կանգնած է գլոբալ մարտահրավերի առաջ, թերևս` միջազգային հարաբերություններում այսպիսի ճգնաժամ չենք տեսել երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։

Էսկալացիան ու կողմերի հռետորաբանությունը մոտեցնում են ռազմական բախումը` չնայած, որ դեռևս պահպանվում են ճգնաժամի հանգուցալուծման դիվանագիտական ռեսուրսները։

Այս ամենի համատեքստում նոր մարտահրավերներ են հասունանում Հայաստանի համար, որ մի կողմից, որպես ՀԱՊԿ անդամ կարող է դառնալ հակամարտության կողմ` ոչնչացնելով արտաքին քաղաքականության մանևրի վերջին ռեսուրսները, մյուս կողմից` իր վրա կարող է կրել տարածաշրջանային նոր լարվածության հետևանքները, որովհետև, ի վերջո, անվտանգության գլոբալ ճգնաժամի միակ թատերաբեմը հաստատապես Ուկրաինան չէ ու կրակի բոցն անխուսափելի հասնելու է նաև մեր տարածաշրջան։

Խաղաղություն աշխարհին ու մեր տարածաշրջանին», – գրել է Սուրենյանցը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ