fbpx
Քաղաքականություն

Ազատ Դեմոկրատները հյուրընկալել են NDI-ի հայաստանյան ղեկավարներին

Այսօր Ազատ Դեմոկրատներ կուսակցության գրասենյակում կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը և կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը հյուրընկալել էին Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) Հայաստանի ծրագրերի տնօրեն Լորա Նիկոլսին և ԱԺԻ հայաստանյան ծրագրի ղեկավար Վարդան Փարթամյանին:

Խաչատուր Քոքոբելյանը ողջունեց Ազգային ժողովրդավարության ինստիտուտի գրասենյակի վերաբացումը Հայաստանում, կարևորելով ԱԺԻ գրասենյակի աջակցությունը հայաստանյան քաղաքական դաշտի համար:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ներքին և արտաքին քաղաքականությանն առնչվող հարցեր, ինչպես նաև Ազգային ժողովրդավարության ինստիտուտի և Ազատ Դեմոկրատներ կուսակցության հետագա համագործակցության ձևաչափին առնչվող մի շարք հարցեր:

Այս մասին հաղորդագրություն էր տարածել Ազատ Դեմոկրատներ կուսակցության ֆեյսբուքյան էջը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ