fbpx
Հասարակություն
15:08 03/05/2019

Ազատ մամուլը ժողովրդավարության և մարդու իրավունքների կարևոր ցուցիչն է. Ազատ Դեմոկրատներ

Ազատ Դեմոկրատներ կուսակցությունը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ կապված Մամուլի ազատութնան օրվա հետ:

«Զանգվածային լրատվամիջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ,
Ջերմորեն շնորհավորում ենք Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ, մաղթում հաջողություն, մասնագիտական վերելքներ, խոսքի ազատության պաշտպանվածություն և Ձեր կարևոր առաքելության ըստ արժանվույն գնահատում:
Ազատ մամուլը ժողովրդավարության և մարդու իրավունքների կարևոր ցուցիչն է, և անհերքելի է նրա դերակատարությունը ժողովրդավար պետության ամրապնդման, բարեփոխումների իրականացման, քաղաքացիական հասարակության կայացման գործում:
Եվ մենք բոլորս, ձեզ հետ միասին, պարտավոր ենք կայացնել հայաստանյան լրատվական դաշտը՝ ունենանալով իրապես ազատ, անկախ, անաչառ լրատվադաշտ՝ զերծ այդ կարևոր ոլորտն արատավորող երևույթներից», – ասվում է գրառման մեջ:

Զանգվածային լրատվամիջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ,Ջերմորեն շնորհավորում ենք Մամուլի ազատության համաշխարհային օրվա…

Geplaatst door Ազատ Դեմոկրատներ, Free Democrats op Vrijdag 3 mei 2019

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ