Ազատամարտիկ Նարեկ Ավետիսյանն Արցախում բնակարան է ստացել

«Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի «Բնակարանային աջակցություն վիրավոր զինվորներին» ծրագրի շրջանակներում այսօր Հադրութի շրջանի Մեծ Թաղեր համայնքի բնակիչ, Արցախյան ազատագրական պայքարի ընթացքում վիրավորված Նարեկ Ավետիսյանի ընտանիքը բնակարանամուտ է նշել:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Նարեկ Ավետիսյանն ասել է, որ ինքն Արցախյան ազատագրական շարժմանը միացած առաջին կամավորներից է եղել։

«Որպես սակրավոր՝ ես պայքարել եմ իմ հայրենիքի պաշտպանության համար, սակայն 1993 թվականին ականի պայթյունից գլխուղեղի վնասվածք և կոնտուզիա եմ ստացել։ Նախնական բուժումից հետո կրկին վերադարձել եմ մարտական գործունեության և մինչև պատերազմի ավարտը մասնակցել մարտական գործողություններին: Առողջական խնդիրների պատճառով չեմ կարողանում մշտական աշխատանքով զբաղվել: Կինս նույնպես չի աշխատում», – մասնավորապես ասել է Ավետիսյանը։

Ամենաթարմ